Ֆրանսիան օրենք է ընդունել, որով արգելվում է նորաձևության ցուցադրություններին և գովազդային հոլովակներում չափազանց նիհար մոդելների մասնակցությունը, փոխանցում է BBC-ն:
Ինչպես նշել է երկրի առողջապահության նախարարը, այս միջոցն թելադրված է ինչպես մոդելների, այնպես էլ շարքային քաղաքացիների առողջության նկատմամբ խնամքով. գեղեցկության անբնական և անիրատեսական չափանիշները երիտասարդ կանանց մոտ թերարժեքության բարդույթ են առաջացնում:
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի համաձայն, մոդելներն աշխատանքի ընդունվելիս պետք է ներկայացնեն բժշկի տեղեկանք ինչպես առողջության, այնպես է մարմնի զանգվածի ինդեքսի մասին: Օրենքի խախտման դեպքում գործատուն կարող է տուգանվել մինչև 75 հազար եվրո կամ մինչև 6 ամիս ազատազրկման ենթարկվել: