Սիրիական Իդլիբի նահանգում ԱՄՆ հատուկ գործողության արդյունքում ենթադրաբա ոչնչացված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հավանական փոխարինողը Աբդուլա Քարդաշն է: Ինչպես հայտնել է Newsweek ամսագիրը, ալ-Բաղդադին դեռ օգոստոսին Քարդաշին բարձր պաշտոնի է նշանակել խմբավորումում:
Հետախուզությունում ամսագրի անանուն աղբյուրը նշել է, որ վերջին ժամանակներս ալ-Բաղդադին հեռացել էր խմբավորման իրական ղեկավարումից, և Քարդաշը փաստորեն դարձել էր նրա փոխարինողը:
«Ալ-Բաղդադին անվանական ղեկավար Էր: Նա չէր մասնակցում ամենօրյա գործերին,- ասել է Newsweek-ի աղբյույրը:- Այն ամենն, ինչով զբաղվում էր ալ Բաղդադին, այո կամ ոչ ասելն էր, նա պլանավորմամբ չԷր զբաղվում»: