ՌԴ պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:
Օրինագծին կողմ է քվեարկել 383, ձեռնպահ մնացել ՝ 43 պատգամավոր:
Արված փոփոխություններով օրինագծի հաստատումից հետո կզրոյացվեն ՌԴ նախագահների նախորդ պաշտոնավարման ժամկետները, ինչը հնարավորություն կտա երկրի գործող ղեկավարին կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում:
Այժմ օրենքը պետք է հաստատվի Դաշնային խորհրդի կողմից, այնուհետև ՍԴ եզրակացությունը ստանալուց հետո դրվի համաժողովրդական քվեարկության: