ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

10-օրյա հարկադիր արձակուրդից հետո Արցախի ուսումնական հաստատություններում դասերը վերսկսվել են

10-օրյա հարկադիր արձակուրդից հետո Արցախի հանրակրթական բոլոր դպրոցներում  վերսկսվել են դասերը։ Աշոտ Ղուլյանի անվան համար 2 հիմնական դպրոցի բակում կրկին երեխաներին դպրոց ուղեկցող ծնողներն են ու դասարան շտապող աշակերտները, հաղորդում է Tert.am-ը։

Ուսումնական գործընթացի վերսկսման առաջին օրը դպրոց հաճախող աշակերտների թիվը սպասվածից ավելին էր։ Արցախում ուսումնական գործընթացը վերսկսվել է բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերում, 1-12-րդ դասարաններում, արտադպրոցական և նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Նախադպրոցական խմբերում սակայն ուսումնական գործընթացը կազմակերպվելու է առանց սննդի՝ առավոտյան ժամը 9-ից մինչև ժամը 13-ը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    22°  13° 
    21.05.2024
    19°  14° 
    22.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: