ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տաջիկստանի ղեկավարն ընդգծել է ՀԱՊԿ-ում ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունն ուժեղացնելու կարևորությունը

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն անհրաժեշտ է համարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների համագործակցության արդյունավետության բարձրացումը քաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում, հայտնում է Արմենպրես-ը՝ հղում կատարելով ՏԱՍՍ-ին:

Ռահմոնը նման հայտարարություն է արել այսօր Դուշանբեում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբեթովի հետ կայացած հանդիպմանը։ «Ազգի առաջնորդն առանձնահատուկ նշել է քաղաքական հարթությունում համագործակցության ամրապնդման, ՀԱՊԿ-ի միջազգային գործունեության ընդլայնման, ռազմական, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական փոխգործակցության  բարձրացման հրատապությունը», - ասված է Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայության տվյալներով՝ Տաջիկստանի ղեկավարը նաև ընդգծել է ահաբեկչության և արմատականության դրսևորումների դեմ պայքարում ՀԱՊԿ-ում համապարփակ աշխատանքի ուժեղացման անհրաժեշտությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Աֆղանստանում տիրող իրավիճակի շուրջ։ Անցյալ տարվա հոկտեմբերին Ռահմոնը և կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպման ընթացքում, նշելով տարածաշրջանի բարդ իրադրությունը, հանդես էին եկել Տաջիկստանի և Աֆղանստանի միջև սահմանի պաշտպանությունն ուժեղացնելու օգտին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: