ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ChatGPT - ը կազմել է ռուս-ուկրաինական հաշտության պայմանագրի նախագիծ

Արհեստական բանականության հիմքով աշխատող ChatGPT չաթբոտը պատրաստել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտության պայմանագրի նախագիծը. ծրագիրը համապատասխան առաջադրանքը կատարել է գերմանական Berliner Zeitung թերթի խնդրանքով, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նախ ChatGPT-ին հանձնարարվել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի անունից նամակներ գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ խաղաղության կոչերով։ Պուտինին ուղղված նամակում, մասնավորապես, ասվում է, որ Գերմանիան ճանաչում է Ռուսաստանի օրինական անվտանգային շահերը:

«Մենք ցանկանում ենք ձեզ առաջարկել այն հեռանկարը, որ կառուցողական ներգրավվածությունն ու պատրաստակամությունը հրադադարի և խաղաղության բանակցությունների համար կարող են դուռ բացել Ռուսաստանի և Եվրոպայի միջև համագործակցության բարելավման համար: Սա օգուտ կբերի մեր երկրների և՛ տնտեսական, և՛ քաղաքական կապերին, և համագործակցության շրջանակում կնպաստի անվտանգության ընդհանուր խնդիրների լուծմանը»,- ասված է չաթբոտի ուղերձում։

Արհեստական բանականության նաև կազմել է Ուկրաինայում հակամարտությունը լուծելու խաղաղության պայմանագրի նախագիծ, որը ներառում է հետևյալ կետերը՝ կրակի անհապաղ դադարեցում, զորքերի ետքաշում իրենց սկզբնական դիրքերը, ապառազմականացված գոտու ստեղծում հակամարտության ներկայիս գծի երկայնքով՝ միջազգային խաղաղապահ ուժերի հսկողության ներքո, Դոնեցկին և Լուգանսկին Ուկրաինայի կազմում ինքնավարության տրամադրում,այս շրջաններում ռուսալեզու բնակչության իրավունքների պաշտպանության օրենսդրական ամրագրում։

Բացի այդ, խաղաղության պայմանագրի նախագիծը նաև մատնանշում է հակամարտող երկրների միջև հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունը, պատասխանատվություն է դնում երկու կողմերի վրա՝ միջազգային հանրության հետ վերականգնելու տուժած տարածքները և կոչ է անում ՄԱԿ-ին, ԵՄ-ին և ԵԱՀԿ-ին վերահսկել այս պարտավորությունների իրականացման գործընթացը: 

ChatGPT-ն ժողովրդականություն է ձեռք բերել 2022 թվականի նոյեմբերի վերջին գործարկվելուց հետո՝ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում հավաքելով միլիոն օգտատեր: Չաթբոտը պատկանում է OpenAI-ին, որի հիմնադիրներից է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    23°  13° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: