ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու Բաքվի և Երևանի խաղաղ գործընթացին. հուսով եմ՝ մեր գործընկերները հասկանում են դա. Լավրով

Բաքուն և Երևանը հասկանում են, որ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու իրենց միջև խաղաղ կարգավորմանը, կարծում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ցավոք, այն, ինչ անում է Միացյալ Նահանգները հիմա, և ինչ անում է Եվրամիությունը, մենք այլևս չենք տեսնում բանակցություններին օգնելու ցանկություն, այլ տարածաշրջան ներթափանցելու ցանկություն, Ռուսաստանի Դաշնության օրինական շահերի վրա ճնշում գործադրելու ցանկություն»,- լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, փոխանցում է aysor.am-ը։

Նրա կարծիքով՝ Արևմուտքի նման գործողություններն արտացոլում են ցանկությունը «ընդլայնվել դեպի տարածաշրջաններ, որոնք հեռու են ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրների սահմաններից, և դա քիչ կապ ունի իրավիճակի կայունացմանն օգնելու անկեղծ ցանկության հետ»:

«Թե՛ Երևանում, թե՛ Բաքվում մեր գործընկերները, հուսով եմ, հասկանում են դա: Համենայնդեպս, մենք անկեղծորեն քննարկում ենք, թե ինչ է կատարվում նրանց հետ», - ասել է Լավրովը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    24°  14° 
    10.05.2024
    23°  13° 
    11.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: