ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանում ստեղծվել է Սի Ծինփինի գաղափարներն ուսումնասիրող լաբորատորիա

Ռուսաստանում ստեղծվել է առաջին լաբորատորիան, որն ուսումնասիրելու է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի գաղափարները։ Այն ձևավորվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի հիման վրա։ Սա առաջին նման գիտական կենտրոնն է Չինաստանի սահմաններից դուրս, գրում է kommersant.ru-ն:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի տնօրեն Կիրիլ Բաբաևը չինական «Սինհուա» գործակալությանն ասել է, որ 2025 թվականին լաբորատորիայի աշխատանքի արդյունքների հիման վրա «պետք է հրատարակվի մեծ գիտական մենագրություն, որը ռուս ընթերցողներին, այդ թվում՝ Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչներին, կծանոթացնի Սի Ծինփինի գաղափարներին և դրանց նշանակությանը Չինաստանի զարգացման և, իհարկե, ռուս-չինական հարաբերությունների համար»։

Բաբաևը նշել է, որ Ռուսաստանի կառավարությունը պետք է լավ հասկանա, թե «ինչն է այսօրվա Չինաստանի զարգացման գաղափարական հիմքը»։

Ըստ նրա՝ ռուսները հասկանում են, որ Սիի գաղափարները շատ առումներով ձևավորում են Չինաստանի քաղաքականությունը։

«Մենք նաև հասկանում ենք, որ սա քաղաքականություն է, որը կտևի ոչ թե մեկ կամ երկու տարի, այլ շատ ավելի երկար։ Ըստ այդմ, դա դեռ երկար ժամանակ կորոշի Չինաստանի գործունեությունը»,- ասել է Բաբաևը։

Հետազոտությունը կկենտրոնանա Սիի գաղափարների վրա՝ տնտեսագիտության, արտաքին և ներքին քաղաքականության, սոցիալական քաղաքականության, մշակույթի, արվեստի և գաղափարախոսության ոլորտներում: Լաբորատորիան պետք է կապեր հաստատի չինական գիտական կենտրոնների հետ, անցկացնի մի քանի համատեղ կոնֆերանսներ և կլոր սեղաններ։

Աշխատանքին կմասնակցեն ոչ միայն Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի գիտնականները, այլ նաև այլ կառույցների ներկայացուցիչներ։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 64%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    22°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: