ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄԷ նորանշանակ դեսպանը պատրաստ է աջակցելու ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ-Մուլլային: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից։

Նախարարը ողջունել է դեսպանին ու ընդգծել Արդարադատության նախարարության և ԱՄԷ-ի միջև ստեղծված ամուր գործընկերային հարաբերությունները: Գրիգոր Մինասյանը շնորհավորել է տիկին դեսպանին՝ պաշտոնի նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ երկուստեք կձևավորվի արդյունավետ համագործակցություն:

Տիկին դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ արդարադատության ոլորտի բարեփոխումները կարևոր դերակատարում ունեն Հայաստանի դատական համակարգի կայացման գործընթացում և նշել, որ անձամբ հետաքրքրված է արդարադատության ոլորտով ու պատրաստ է աջակցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին:

Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը մասնավորապես, դատաիրավական ոլորտի բարեփոխումները, թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու Արբիտրաժային կենտրոնի ստեղծումը։ Նախարարն ընդգծել է, որ առաջիկայում Հայաստանում տեղի կունենա միջազգային արբիտրաժային կոնֆերանս, որի նպատակներից մեկն է լինելու նաև ներկայացնել Կենտրոնի դերն ու գործունեությունը բիզնես ոլորտում, ինչպես նաև ապագան ու տեսլականը: Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ ԱՄԷ-ն ունի հարուստ փորձառություն թվայնացման, արբիտրաժային ոլորտներում և այս համատեքստում կողմերը քննարկել են փորձի փոխանակման հնարավորությունը:

Դեսպանը մեծ ուրախությամբ հայտնել է, որ իր բոլոր ջանքերը կուղղի արդարադատության ոլորտի թվայնացման և արբիտրաժային ոլորտի զարգացման ուղղությամբ:

Նախարարն ու տիկին դեսպանն համոզմունք են հայտնել, որ անհրաժեշտ է շարունակել աշխատանքներ իրականացնել Նախարարության և Արաբական Միացյալ էմիրությունների միջև ստորագրված համաձայնագրի ուղղությամբ:

Կողմերը քննարկել են նաև Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել առկա համագործակցությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    10 C°
     
    18°  12° 
    07.05.2024
    19°  10° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: