ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիան մշտապես Հայաստանի հուսալի գործընկերն է. Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: ՀՀ ԱԺ փոխանցմամբ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ` համոզմունք հայտնելով, որ նա կգործադրի առավելագույն ջանքեր երկու երկրների միջև հարաբերությունների խորացման ուղղությամբ:

ՀՀ ԱԺ նախագահը նկատել է, որ դեսպանը շատ ակտիվ է սկսել իր գործունեությունը, ինչը հավաստում է մեր երկրի մեծ բարեկամը լինելու փաստը: Ի պատասխան դեսպանը նշել է, որ ի պաշտոնե իր առաջին այցը եղել է Սյունիքի մարզ, ինչը կարևոր հաղորդագրություն է պարունակում: ԱԺ նախագահը վերահաստատել է, որ Ֆրանսիան այսօր Հայաստանի հուսալի գործընկերն է:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների ակտիվ համագործակցությանը և հուլիսի 10-13-ը ՀՀ ԱԺ նախագահի Փարիզ կատարած աշխատանքային այցին:

Զրուցակիցները մանրամասներ են բարձրաձայնել տարածաշրջանի անվտանգային իրավիճակից և կարծիքներ փոխանակել Լաչինի ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերի շուրջ:

Երկուստեք պատրաստակամություն է հնչել հետագա փոխգործակցության շարունակականության մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    22°  13° 
    21.05.2024
    19°  14° 
    22.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: