ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում հայտնաբերվել է օմիկրոնի նոր` ակրուքս ենթատեսակը. ԱՆ

Հայաստանում հայտնաբերվել է օմիկրոնի նոր` ակրուքս ենթատեսակը: Սեպտեմբերի 12-ի տվյալներով` վերջին 7 օրում մեր երկրում արձանագրվել է COVID-19-ի  71 դեպք, ինչը նախորդ շաբաթվա համեմատ (42 դեպք) աճել է 29-ով: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Թեստավորման դրական արդյունքները ևս նախորդ շաբաթվա համեմատ աճել են`   կազմելով 29.1% (նախորդ շաբաթ՝ 28.4%):

Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` COVID-19-ի դեպքերի աճ է գրանցվում ամբողջ աշխարհում, իսկ եվրոպական տարածաշրջանում աճում է օմիկրոնի մի քանի ենթատեսակներով պայմանավորված հոսպիտալացումների թիվը:

Հիմնականում շրջանառվում են օմիկրոնի BA.2.86 (Pirola) և EG.5 (Eris)   տարբերակները։

Հաշվի առնելով, որ կանխատեսվում է սուր շնչառական վարակների (ՍՇՎ), ներառյալ կորոնվիրուսային հիվանդության, սեզոնային հիվանդացության և հոսպիտալացման աճ, ԱՀԿ-ն շարունակում է խրախուսել բոլոր երկրներին մեծացնել հսկողությունը, COVID-19-ի նկատմամբ թեստավորումը, սեկվենավորումը՝ շրջանառվող  նոր տարբերակների ռիսկը գնահատելու համար:

Հայաստանում ՍՇՎ և կորոնավիրուսային հիվանդության  դեպքերը կանխարգելելու և վաղ հայտնաբերելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է`

  • պատվաստվել սեզոնային գրիպի և կորոնավիրուսային հիվանդության դեմ,
  • սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշանների դեպքում՝ ջերմության  բարձրացում (մինչև 38-40◦ C), գլխացավ, մկանային ցավ, կոտրտվածության զգացում, կոկորդի ցավ, չոր հազ, քթահոսություն,   դիմել բժշկական կազմակերպություն կորոնավիրուսային հիվանդության թեստավորման և ժամանակին բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով:

Առողջության առաջնային պահպանման օղակում և բժշկական կազմակերպություններում COVID-19-ի վաղ հայտնաբերման նպատակով այժմ ՍՇՎ-ով պացիենտների շրջանում իրականացվում են կասկածելի դեպքերի թեստավորում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    22°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: