ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ նախագահն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թայնի Քոքսը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի գործած հարձակումը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԵԽԽՎ տարածած հաղորդագրության մեջ։  

«Խորապես ցնցված եմ այսօր Լեռնային Ղարաբաղում նոր և ագրեսիվ ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի կառավարության որոշման առնչությամբ: Ժամերի ընթացքում դա հանգեցրեց վիրավորների և զոհերի խաղաղ բնակչության շրջանում:

Խստորեն դատապարտում եմ այդ գործողությունները և կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դադարեցնել կրակն իրենց կողմից։ Ամիսներ շարունակ մենք ականատես էինք լինում և կոչ էինք անում վերջ տալ տարածաշրջանում հումանիտար իրավիճակի արագ վատթարացմանը՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով»,- ասվում է ԵԽԽՎ նախագահի հայտարարության մեջ։

Նա Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հարձակումը գնահատել է որպես լուրջ հարված Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու հեռանկարներին։

«Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել միմիայն խաղաղ ճանապարհով՝ երկխոսության և բարի կամքի ազդանշանների միջոցով, կիրառելի միջազգային իրավունքի հիման վրա՝ հարգելով այնտեղ ապրող յուրաքանչյուրի իրավունքները»,- ասվում է հայտարարության եզրափակիչ մասում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    13 C°
     
    22°   
    20.05.2024
    16°  14° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: