ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ Ալեն Սիմոնյանին

 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին, հաղորդում է ՀՀ ԱԺ-ն:
 
Շնորհավորելով հյուրին Եվրոպական միության առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ խոսնակը համոզմունք է հայտնել ջանքերի մեկտեղմամբ արդյունավետ համագործակցության հարցում: Հանդիպմանը դատապարտվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան եւ զանգվածային ոճրագործությունը: «Տարածաշրջանի համար շատ բարդ իրավիճակ է, սակայն այն ծայրահեղ ծանր է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար»,- շեշտել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը:
 
Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ԵՄ ղեկավարության հասցեական գնահատականները եւ կոչերն Ադրբեջանի նոր ագրեսիայի առնչությամբ՝ առանցքային համարելով Եվրոպական միության դերը տարածաշրջանում կայունության, անվտանգության հաստատման ուղղությամբ: Նա շնորհակալություն է հայտնել ԼՂ հայերին մարդասիրական օգնության նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար:
Հանդիպմանը շեշտվել է Ադրբեջանի հանդեպ միջազգային պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    15 C°
     
    22°  11° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: