ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան ոստիկանական պետություն դառնալու լրջագույն հեռանկարներ ունի

Թուրքական խորհրդարանը սկսել է քննարկել անվտանգության մասին օրենքը, որը ներկայացվել է կառավարության կողմից և այնպիսի դրույթներ է ներառում, որոնք քննադատների կարծիքով Թուրքիան դարձնելու են ոստիկանական պետություն: Սակայն Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ստանալով երկրի նախագաի Ռեջեփ Թայիթ Էրդողանի աջակցությունը, պնդում է, որ այդ միջոցները համապատասխանում են ԵՄ-ի չափանիշներին և անհրաժեշտ են ազատությունների պաշտպանության համար:

Al-Monitor-ը գրում է, որ օրենքի նպատակն է կանխել 2013 թվականի Գեզի զբոսայգու և 2014 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած քրդական ցույցերի կրկնությունը: Եվ թեև երկրի ընդդիմությունը միասնական է այսպես կոչված Ներքին անվտանգության օրենքի դեմ՝ սպասվում է, որ այն կընդունվի, քանի որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը մեծամասնություն է կազմում խորհրդարանում:

Օրինագծի քննադատները նշում են, որ այն լիազորելու է երկրի ներքին գործերի նախարարին և կառավարության կողմից նշանակված մարզպետներին արտակարգ դրություն հայտարարել, սակայն պաշտոնապես դա այլ կերպ է կոչվելու: Այն նաև ուժեղացնելու է ոստիկանության լիազորությունները, այսուհետ նրանք իրավունք են ունենալու ձերբակալել մարդկանց և մինչև 48 ժամ մեկուսացնել նրանց արտաքին աշխարհից առանց իրավական հաստատման, հիմնված զուտ «ողջամիտ կասկածի» վրա: Նման ձերբակալությունների համար պահանջվելու է միայն դատախազի կամ դատավորի թույտվությունը: Օրինագծի ամենավիճահարույց հոդվածով ոստիկաններին թույլատրվելու է զենք կիրառել այսպես կոչված «մոլոտովյան կոկտեյլներ» կիրառող մարդկանց նկատմամբ, անգամ եթե դրանք նետվել են միայն հասարակական շենքերի ուղղությամբ:

Ընդդիմությունն ու իրավապաշտպան խմբերը մտավախություն ունեն, որ սա կարող է ավելացնել մահաբեր ուժի կիրառումը Թուրքիայում, որտեղ ոստիկանությունն առանց այն էլ հաճախ է քննադատության ենթարկվում անպատիժ գործելու և անհամաչափ ուժ կիրառելու համար: Ներքին անվտանգության օրինագիծը նաև 5 տարվա ազատազրկում է նախատեսում իրենց դեմքը դիմակով կամ որևէ այլ կերպ քողարկող ցուցարարների համար:

Ակնհայտ է, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների աչքում Անվտանգության օրենքին դրական լույս հաղորդելու Էրդողանի և Դավութօղլուի բոլոր ջանքերը տապալվում են: Օրերս Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մույժնիեկսը հայտարարեց, որ արդեն իսկ գոյություն ունեցող խնդիրները կարգավորելու փոխարեն առաջարկվող օրինագիծն «ավելի է մեծացնում ոստիկանության լիազորությունները՝ առանց հաստատելու նրա գործունեության նկատմամբ անկախ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը»:

 



 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    22 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: