ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ

ՀՀ  և ԼՂՀ սահմանային իրավիճակը լարված է՝ փետրվարի 21-ից հետո ձևավորված համեմատաբար փխրուն հանդարտությունից հետո: Այս մասին հայտնում է Panorama.am-ը` մեջբերելով ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին:

«Ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: Միջնորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում սրա վրա և նշում, որ ադրբեջանական կողմն արդեն ունի որոշակի կորուստներ և կշարունակի կրել ու այդ ամենը կմնա իրենց խղճին»,-ասաց Ա. Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով՝ այս պահին խախտումները շատ են՝ վերջին դիվերսիայից հետո   կնապատկվել, եռապատկվել են:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին նկատել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր։ Մարտերի ընթացքում զոհվել են զինծառայողներ, 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    24°  10° 
    23.05.2024
    25°  13° 
    24.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: