ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մահացել է բանաստեղծ Ռոմանոս Սահակյանը

Կյանքի 76-րդ տարում մահացել է բանաստեղծ, արվեստաբան Ռոմանոս Սահակյանը։ Ինչպես նշում է Panorama.am-ը, որ Ռոմանոս Սահակյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 7-ին, ժամը 18-ից, Երևան – 56, Ն.Նորքի 3-րդ զանգված, շ. 26, բն. 16 հասցեում։ Վերջին հրաժեշտը՝ մարտի 8-ին, ժամը 12-14-ը՝ նշված հասցեում։

Ռոմանոս Սահակյանը ծնվել է 1939 թ. մայիսի 5-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1972 թվականից ԵՊՀ-ում և Երևանի այլ բուհերում դասավանդել է հայ գրականություն, գեղագիտություն, հայ մշակույթի պատմություն, ոճագիտություն և այլ առարկաներ։ ՀԳՄ անդամ է 1995 թվականից։

Հեղինակ է բանաստեղծական 13 գրքի, այդ թվում՝ «Տիեզերական համանվագ» (1997), «Երկրային ճամփորդ հավերժի ճամփին» (2001), «Գեղագիտություն» (2008), «Arc Poctica» (2009), «Արարչական սեր» (2010), նաև՝ 2 գիտական մենագրության և 60 գիտական հոդվածների։

2006 թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալի, 2009 թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար», 2009 թ.՝ ԼՂՀ «Մռավի ղողանջներ» մեդալների։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: