ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նավթի գները նվազում են. որո՞նք են պատճառները

Սաուդյան Արաբիան շարունակում է բարձրացնել նավթի արտադրության իր ծավալները: Այն միտումներ չունի արտահանման քանակների նվազեցման՝ պահպանելով արտադրության քանակը 10.3 միլիոն բարել մեկ օրվա կրտվածքով: Նավթի գծով նախարար Ալի ալ-Նաիմին հայտարարել է, որ OPEC չի կրճատի արտադրության ծավալները առանց ոչ- OPEC երկրների հետ համատեղ համաձայնության: Ըստ նրա գները կկարգավորվեն մոտ ապագայում շուկայում գործող առաջարկի- պահանաջարկի հարաբերակցությամբ:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, հաջորդ ամսվա համար կատարած կանխատեսումներով նավթի գները նվազելու են 6 տոկոսի չափով: Բրենթը գինը կիջեցնի 3.55 դոլարով՝ մեկ բարելը վաճառելով 55.55 դոլար: Ամերիկյան նավթի գինը կնվազի 6.6 տոկոսով, որը կարժենա 50.42 դոլար: Այս ամենի հետ մեկտեղ արտահանման ծավալները կավելանան: Ամերիկյան նավթը իր արդյունահանումը կհասցնի 9.23 միլիոն բարել օրական կտրվածքով, իսկ ՌԴ՝ 10.71 միլիոն բարել մեկ օրում:

Նավթի գները նվազելու միտում ունեն, ինչն առաջարկի ավելցուկի հետևանք է: Համաշխարհային շուկայում պահանջարկը նվազել է, քանի որ երկու գլխավոր սպառողները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Չինաստանը խիստ կրճատել են սպառումը: ԱՄՆ հորատում է իր սեփական հանքերը, իսկ Չինաստանի պահեստները արդեն լի են նավթի պաշարներով: Այսպիսով, պահանջարկը կրճատվել է նավթ սպառող հսկաների կողմից: Մյուս կողմից ոչ Սաուդյան Արաբիան և ոչ էլ OPEC այլ երկրներ չեն ուզում շուկայում զիջել իրենց տեղը և այդ պատճառով արտահանումը չեն կրճատում: Վերջինս համաձայն է կրճատել արտահանումը միայն այն դեպքում, երբ շուկայի մյուս արտահանողները նույնպես կգնան նույն քայլին: Շուկայում հաջորդ խոշոր արտահանողը Ռուսաստանն է, որն OPEC-ի հիմնական մրցակից է, քանի որ երկուսի համար էլ հիմնական սպառման շուկան Ասիան է: Գները կկարգավորվեն միայն այս երկու խոշորագույն արտահանողների համաձայնությամբ արդյունահանման ծավալների կրճատման դեպքում: Պետք է նշել նաև Իրանի մասին, որը միտումներ ունի  մոտ ապագայում իր ամբողջ պոտենցիալով վերադառնալ շուկա: Սա նշանակում է, որ առաջարկն էլ ավելի կգերազանցի պահանջարկը, ինչն էլ կհանգեցնի նավթի գների նոր անկման: Վառելիքի գինը հնարավոր կլինի  կայունացնել հետագայում նաև Իրանի հետ արդյունահանման ծավալների շուրջ պայմանավորվածության միջոցով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 0 կմ/ժ
    14 C°
     
    23°  13° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: