ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում բացվել է Տեղական դեմոկրատիայի դպրոցը

Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Կոտայքի մարզի Աղվերան գյուղում ապրիլի 19-ին տեղի է ունեցել Տեղական դեմոկրատիայի դպրոցի բացումը, տեղեկացնում է NEWS.am-ը։

Նախագիծը ֆինանսավորել է USAID-ն (ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչություն) և իրականացվում է «Համայնքային ֆինանսիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և հինգ գործընկեր կազմակերպությունների կողմից, «Տեղական ինքնակառավարմանը հանրության մասնակցության» («Համատեղ») ծրագրի շրջանակում։

«Դպրոցը» կդառնա տեղական ինքնակառավարման, հանրային վերահսկողության, շահերի պաշտպանության ուսումնական հարթակ։ Ծրագրի նպատակն է օգնել երիտասարդներին ակտիվորեն մասնակցել տեղական ինքնակառավարմանը։ Ծրագրում ներգրավված է 75 ուսանող Հայաստանի տարբեր մարզերից։ Ուսուցման առաջին փուլից հետո նրանք կգործուղվեն նախարարություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, ինչպես նաև հասարակական կազմակերպություններ՝ պրակտիկայի։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը և Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    16 C°
     
    16°  14° 
    22.05.2024
    24°  10° 
    23.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: