ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր Բաքուն բացահայտ հավակնություններն է ներկայացնում ոչ միայն Արցախի, այլև ՀՀ տարածքների նկատմամբ

Բաքվում անցկացվող Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր բացման խոսքում անդրադարձավ նաև Զանգեզուրին՝ հերթական անգամ պատմության խեղաթյուրմամբ հայտարարելով, որ «Զանգեզուրի հանձնումը Հայաստանին աշխարհագրական ճեղքում առաջացրեց թյուրքական աշխարհում»: Սա արդեն վերջին մի քանի օրում երկրորդ դեպքն է, երբ Ալիևն ուղիղ կամ անուղղակի կերպով վկայակոչում է Զանգեզուրը: Հիշեցնեմ՝ բոլորովին վերջերս, ԱՊՀ գագաթաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահը «հիշեց» Գարեգին Նժդեհին, ով Զանգեզուրի ինքնապաշտպանական մարտերի ղեկավարն էր:

Ի՞նչ է ստացվում: Փաստորեն այսօր պաշտոնական Բաքուն իր բացահայտ հավակնություններն է ներկայացնում ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև ՀՀ տարածքների նկատմամբ: Ավելին, իր այդ ծրագրերում ընդգծելով թուրքալեզու պետությունների աջակցության կարևորությունը: Պատահական չէ, որ իր նույն ելույթի ընթացքում Ալիևը Հայաստանը ներկայացրեց՝ որպես պետություն, որ չի կարող «ընկեր լինել» իսլամական աշխարհին:

Հատկանշական է, որ Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի անդամ պետություններից երկուսը՝ Ղազախստանն ու Ղրղզստանը միաժամանակ նաև ՀԱՊԿ անդամներ են: Ունե՞նք այստեղ աշխատելու դաշտ և հնարավորություն. անշուշտ: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ այսօր տարածաշրջանում տիրող լարված իրավիճակն ու անկանխատեսելի զարգացումները ստիպում են առանձնակի ուշադրության կենտրոնում պահել հայկական երկու պետությունների անվտանգության խնդիրները:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    18 C°
     
    23°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: