ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անշարժ գույքը որոշվել է հարկել հարստությանը համարժեք

Կառավարությունը հավանություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին: Ֆինանսերի նախարար Ատոմ Ջանջուղազյանի պնդմամբ, այս փոփոխություններով անշարժ գույքը որոշվել է հարկել հարստությանը համարժեք:

«Գույքային հարկ/ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը հետ է մնում 38 երկրների շարքում: Սա այն բանի հետևանք է, որ հարկման համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստրային արժեքը, որը էականորեն տարբերվում է շուկայական արժեքից:

Ակնկալվում է, որ այս փոփոխության արդյունքում գույքային հարկերի պոտենցիալը 4,3 անգամ կաճի: Սա թույլ կտա համայնքներին իրենց խնդիրների լուծման հարցում առավել լավ որակ ապահովել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ գործող կարգով կա չհարկվող շեմ, այսինքն՝ մինչև 3 մլն դրամ գնահատված բնակարանների համար հարկ չի գանձվում, իսկ նոր համակարգով այդ շեմը հանվում է և թեկուզ փոքր, բայց հարկ նախատեսվում է, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Նոր համակարգը ներդրվելու է աստիճանաբար՝ 3 տարվա ընթացքում: Իսկ անշարժ գույքի հարկման հիմք է ընդունվելու ոչ թե շուկայական, այլ շուկայական արժեքներին մոտարկված արժեքները:

Առաջարկվող բարեփոխումների արդյունքում ակնկալվում է բարձրացնել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կայունության ու ֆինանսական անկախության մակարդակը։

Բազմաբնակարան շենքերի բնակարանների համար նախատեսվում է հետևյալ բազան.

Հարկման բազան

Հարկի դրույքաչափը

մինչև 10 միլիոն դրամը ներառյալ

0,05տոկոս

10 միլիոն դրամից ավելի` մինչև 25
միլիոն դրամը ներառյալ

5000դրամ` գումարած հարկման բազայի 10միլիոնդրամըգերազանցողմասի 0.1 տոկոսը

25 միլիոն դրամից ավելի` մինչև 47
միլիոն դրամը ներառյալ

20000 դրամ` գումարածհարկմանբազայի 25 միլիոնդրամըգերազանցողմասի 0.2 տոկոսը

47 միլիոն դրամից ավելի` մինչև 75
միլիոն դրամը ներառյալ

64000 դրամ` գումարածհարկմանբազայի 47 միլիոնդրամըգերազանցողմասի 0.4 տոկոսը

75 միլիոն դրամից ավելի` մինչև 100
միլիոն դրամը ներառյալ

176000 դրամ` գումարածհարկմանբազայի 75միլիոնդրամըգերազանցողմասի 0.6 տոկոսը

100 միլիոնդրամիցավելի

326000 դրամ` գումարածհարկմանբազայի 100միլիոնդրամըգերազանցողմասիմեկտոկոսը


Անհատական բնակելի տուն և այգետնակ համարվող անշարժ գույքի համար հետևյալ բազան.

Հարկման բազան

Հարկի դրույքաչափը

մինչև 7 միլիոն դրամը ներառյալ

0.05 տոկոս

7 միլիոն դրամից ավելի` մինչև 23
միլիոն դրամը ներառյալ

3500 դրամ` գումարած հարկման բազայի 7

միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսը

23 միլիոն դրամից ավելի` մինչև 50
միլիոն դրամը ներառյալ

19500 դրամ` գումարած հարկման բազայի 23 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը

50 միլիոն դրամից ավելի` մինչև 85
միլիոն դրամը ներառյալ

73500 դրամ` գումարած հարկման բազայի 50 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը

85 միլիոն դրամից ավելի` մինչև 120
միլիոն դրամը ներառյալ

213500 դրամ` գումարած հարկման բազայի 85 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը

120 միլիոն դրամից ավելի

423500 դրամ` գումարած հարկման բազայի 120 միլիոն դրամը գերազանցող մասի մեկ տոկոսը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    19°  12° 
    06.05.2024
    18°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: