ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովը Բաքվում. ի՞նչ մտահոգություններ ունի Մոսկվան

Այսօր մեկնարկում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու:  Մինչ այդ Լավրովը բարձր մակարդակի բանակցություններ էր ունեցել Երևանում:

Լավրովի Բաքու այցի օրակարգում, ըստ էության, լինելու է նաև գերիների հարցը: Խնդիրը միայն այն չէ, որ նոյեմբերի 9-ից հետո սա հայկական կողմից բավականին երկչոտ դրվող միակ նախապայմանն է: Գերիների հարցը սկսում է հայտնվել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Սա Ռուսաստանի համար դառնում է իմիջային հարց, քանի գերիներին վերադարձնելու պարտավորությունն Ադրբեջանը ստանձնել է ոչ թե Հայաստանի հետ երկկողմ, այլ Ռուսաստանի հետ եռակողմ պայմանավորվածությամբ:  

Բաքվում Լավրովի օրակարգում, ամենայն հավանականությամբ, չի կարող չլինել Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ շարունակվող հոգեբանական և տեղեկատվական պատերազմի դադարեցումը: Հայաստանի  գործող իշխանությունը զարմանալիորեն այստեղ որևէ խնդիր չի տեսնում, կամ ավելի շուտ տեսնում է միայն այն դեպքում, երբ հանրային մեծ աղմուկ կա: Ռուսական կողմը ևս փորձում է այս խնդիրը շրջանցել, իսկ ուղիղ հարցերի դեպքում խուսափում է հասցեական քննադատությունից, սակայն Մոսկվան չի կարող չգիտակցել, որ Ադրբեջանի նման կեցվածքը տարածաշրջանում իր դերակատարման համար խիստ խնդրահարույց է: Այն ակտիվացման հնարավորություն է տալիս մյուս դերակատարների՝ մասնավորապես Միացյալ Նահանգների համար:

Բաքվում, բնականաբար, չի կարող քննարկման առարկա չդառնալ Ադրբեջանի կողմից շահարկվող Իսկանդերների հարցը, ականազերծման քարտեզների հարցը: Ռուսաստանի համար շատ կարևոր խնդիր է նաև Արցախում ռուս խաղաղապահների մանդատի հարցը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: