ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը

Еспресо

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը դատապարտել է ահաբեկչական գրոհը Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ, ասված է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ:

«Գլխավոր քարտուղարը կտրականապես դատապարտում է այսօրվա հարձակումը Քաբուլում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մերձակայքում»,- ասվում է հաղորդագրությունում։

Դյուժարիկն ընդգծել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»։

«Գուտերիշն ընդգծում է, որ միջազգային մարդասիրական իրավունքով խստիվ արգելվում են հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ դիվանագիտական ​​ներկայացուցչությունների վրա», - ասվում է հայտարարության մեջ։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 10%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    29 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    29°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: