ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները հանդիպել են Էր Ռիադում

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը հայտարարել է, որ իր երկիրը և Իրանն անհամբերությամբ սպասում են եղբայրության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների «նոր գլխի բացմանը»: Այս մասին NEWS.am-ի փոխանցմամբ տեղեկացրել է Mehr-ը։

Հինգշաբթի իրանցի գործընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում անձնական հանդիպումից հետո, բին Ֆարհանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է բարելավել հարաբերություններն Իրանի հետ։

Նա հայտարարել է, որ իրենց հանդիպումը նվիրված էր երկողմ կապերի ընդլայնմանը տարբեր ոլորտներում։

Բին Ֆարհանը նաև հայտարարել է, որ երկկողմ կապերի ընդլայնման և տարածաշրջանային կայունության ամրապնդման շրջանակում երկու երկրները նորից բացել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները։

Ընդգծելով անվտանգության և տնտեսության ոլորտներում մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտությունը՝ բին Ֆարհանը տեղեկացրել է, որ ինքը և Ամիր Աբդոլահիանը քննարկել են հետագա բանակցությունների անհրաժեշտությունը։

Նա նաև հիշատակել է Սալման թագավորի՝ նախագահ Ռաիսիին արված հրավերը՝ այցելելու էր Ռիադ, նշելով, որ  Սաուդյան Արաբիան սպասում է Իրանի նախագահի այցին առաջիկայում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    10 C°
     
    18°  12° 
    07.05.2024
    19°  10° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: