ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջուկային բանակցություններ. լիարժեք հաջողություն կամ ընդհանուր ձախողում

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բերնադեթ Միխանը զգուշեցրել է ամերիկացի օրենսդիրներին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վետո կկիրառի ցանկացած օրինագծի դեմ, որը վերաբերում է իրանական միջուկային համաձայնագրին: Հիշեցնենք, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ընթանում են միջազգային միջնորդների «վեցնյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 անդամներ և Գերմանիա) և Իրանի միջև: «Նախագահը հստակ հայտարարել է, որ հիմա Իրանի վերաբերյալ նոր օրենսդրանական նախաձեռնությունների ժամանակը չէ: Եթե նման օրինագիծ դիտարկման դրվի, նա վետո կկիրառի», - Միխանի հայտարարությունը մեջբերում է Interfax գործակալությունը: Ինչպես ավելի վաղ նշվել է, ամերիկացի մի շարք սենատորներ օրինագիծ են ներկայացրել, որը պարտավորեցնում է ԱՄՆ նախագահին 60-օրով Կոնգրեսի ուսումնասիրմանը ներկայացնել իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի տեքստը:

Միաժամանակ Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանն ու «վեցնյակը» վերջին շրջանում կարողացել են զգալի առաջընթաց գրանցել համապարփակ համաձայնագրի նախապատրաստման հարցում: «Վերջին օրերին հաջողվել է լուրջ առաջընթաց գրանցել բանակցություններում: Հուսանք, որ հաջորդ շաբաթ մեզ կհաջողվի գտնել մի շարք հարցերի լուծումը, հատկապես պատժամիջոցները չեղյալ հայտարարելու հարցում», - Զարիֆի խոսքերը մեջբերում են իրանական լրատվամիջոցները:

Ընդ որում, նա նշել է, որ «վեցնյակի» հետ բանակցությունները կարող են հանգեցնել կամ լիարժեք հաջողության, կամ ընդհանուր ձախողման: Զարիֆը կոչ է արել արևմտյան տերություններին գիտակցել, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը կարող է բարդացնել կամ տապալել բանակցային գործընթացը:

Իր հերթին Իրանի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վիլայեթին հայտարարել է, որ Իրանը բացառում է պատժամիջոցների մասնակի չեղյալ հայտարարելը՝ որպես համաձայնագրի ստորագրման նախապայման: Պատժամիջոցները մասնակիորեն չեղյալ հայտարարելու առաջարկը բանակցությունների ժամանակ հնչեցրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը: Վիլայեթին այս առաջարկն անտրամաբանական է անվանել: «Արևմուտքի երկրների կառավարություններն իրենց հայեցողությամբ պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ: Սակայն նրանք պետք է իմանան, որր Իրանը երբեք չի զիջի իր սկզբունքները», - ընդգծել է նա: Ինչպես նշում է TASS-ը, Իրանը պնդում է, որ միջուկային համաձայնագրի կնքումից անմիջապես հետո չեղյալ հայտարարվեն Իրանի դեմ կիրառվող բոլոր պատժամիջոցները:

Նշենք, որ փետրվարի վերջին կայացած բանակցությունների վերջին փուլը զգալի առաջընթաց է արձանագրել: Միջնորդները նշում են, որ կողմերը փորձելու են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ պայմանագրի քաղաքական հատվածը ավարտել մինչև մարտի վերջ, իսկ բոլոր տեխնիկական մանրամասները համաձայնեցնել մինչև հունիսի 30-ը: ԱՄՆ Կոնգրեսը սպառնում է նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, եթե մինչև մարտի 24-ը շրջանակային համաձայնագիրը չկնքվի: Իսկ ԱՄՆ նախագահը հանդես է գալիս Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման դեմ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    11 C°
     
    24°  12° 
    12.05.2024
    22°  11° 
    13.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: