ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարավային Կորեան վիրավորվել է ԱՄՆ փոխպետքարտուղարից

ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Վենդի Շերմանի` պատմության գնահատականները լրջորեն վիրավորել են կորեացիներին՝ լուրջ վնաս հասցնելով երկկողմ հարաբերություններին: Հասարակության ճնշման տակ Հարավային Կորեայի կառավարությունը որոշել է պարզաբանումներ պահանջել իր գլխավոր ռազմաքաղաքական դաշնակցից, հաղորդում է rg.ru-ն:

Բանն այն է, որ Վենդի Շերմանը Վաշինգտոնում կայացած միջազգային համաժողովի ժամանակ, մեկնաբանելով Արևելյան Ասիայում իրավիճակը, նշել է, որ այնտեղ «մինչ օրս օգտագործվում են ազգայնական զգացմունքները: Եվ տեղի քաղաքական գործիչներին դժվար չի լինում էժան ծափահարություններ ստանալ՝ սևացնելով նախկին թշնամուն»: Չնայած կոնկրետ անուններ ու երկրներ չեն նշվել, սակայն Հարավային Կորեան քննադատությունն ընդունել է իր հասցեին:

Մարտի 1-ին` Անկախության համար շարժման օրվա 96-ամյակին, Կորեայի Հանրապետության նախագահ Պակ Կին Հեն քննադատել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին պատմության վերաբերյալ «ընտրողական» հիշողության համար: Բանն այն է, որ մինչև հիմա Սեուլը չի ցանկանում հաշտվել Տոկիոյի հետ և նորանոր ներողություններ է պահանջում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացի զինվորականների հանցագործությունների համար, ներառյալ նաև կորեացի սեռական ստրկուհիների հարցը:

Կորեական լրատվամիջոցներում կարծիքներ են հնչել, որ «Սեուլի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները կարող են հայտնվել ճգնաժամում»: «Շերմանի արտահայտությունները ցուցադրում են ԱՄՆ-ի մոտեցումն ու դժգոհությունը, քանի որ Կորեայի և Ճապոնիայի միջև սառը հարաբերությունները չեն օգնում Չինաստանին զսպելու՝ Միացյալ Նահանգների քաղաքականությանը Հյուսիսարևելյան Ասիայում», - մեջբերում է Korea Times-ը Սեճոն արքայի անվան ինստիտուտի ավագ գիտաշխատող Հոն Հեն Իկի խոսքերը: Նա հիշեցնում է, որ Ճապոնիայի գործողությունները գնահատելիս Չինաստանն ու Հարավային Կորեան համարյա նույն դիրքորոշումն ունեն, ինչը Վաշինգտոնին դուր չի գալիս:

Նշենք նաև, որ վաղուց արդեն կորեացիները նկատել են, որ Ճապոնիայի հետ մի շարք վեճերում ԱՄՆ-ը անուղղակիորեն, իսկ երբեմն էլ բացեիբաց բռնում է ճապոնամետ դիրքորոշում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: