ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միացյալ Նահանգները լատինաամերիկյան երկրներում դիրքերը զիջում է Չինաստանին

Չինաստանն իր տնտեսական կապերն է զարգացնում Լատինական Ամերիկայի հետ: Չինական բանկերն իրենց ներդրումների քանակը լատինաամերիկյան երկրներում նախորդ տարվա համեմատ ավելացրել են 71%-ով: Չինաստանը նախատեսում է մեծացնել իր առևտրաշրջանառության ծավալները Հարավային Ամերիկայի հետ: Չինաստանը նման հնարավորությունների առիթ է ստացել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների ֆինանսական հոսքերը խիստ կրճատվել են այս տարածաշրջանում: Ամերիկացի ներդրողներն իրենց ֆինանսական հոսքերն ուղղում են աշխարհի տարբեր մասեր, բայց ոչ հարևան շուկաներ:

Ըստ Ամերիկայի Արտաքին Քաղաքականության փոխնախագահ Իլան Բերմանի՝ Չինաստանի տնտեսական կապերի սերտացումը լատինաամերիկյան երկրների հետ ավելի շատ քաղաքական և ռազմավարական բնույթի են, որոնք քողարկված են տնտեսական ծրագրերով (աղբյուրը՝ cnn.com):

Չնայած, որ ԱՄՆ-ը առևտրաշրջանառության գծով  Հարավային Ամերիկայի համար առաջին գործընկերն է, Չինաստանը տարածաշրջանի որոշ երկրներում առաջ է անցել ԱՄՆ-ից: Այս երկրների շարքում են Բրազիլիան, Արգենտինան, Պերուն և Վենեսուելան:

Չինաստանը կարիք ունի այնպիսի ապրանքների, ինչպիսիք են ձեթն ու սոյան, մյուս կողմից էլ լատինամերիկյան երկրները կարիք ունեն ֆինանսական հոսքերի, որոնց առումով Չինաստանը շռայլ է:

Տնտեսական կապերի զարգացումը հսկա Չինաստանի և տնտեսապես թույլ զարգացած Հարավային Ամերիկայի երկրների միջև երկուստեք փոխշահավետ են: Չինաստանը տնտեսական իր կախվածությունն աստիճանաբար թուլացնում է Միացյալ Նահանգներից և հակառակ դրան՝ զարգացնում է  կապերը հենց Նահանգների հարևան Հարավային Ամերիկայի հետ: Չինաստան-Լատինական Ամերիկա առաջարկ – պահանջարկ հարաբերություններն առավել փոխշահավետ են քան Չինաստան-ԱՄՆ նույն հարաբերությունները: Շուկան ճկուն է. առաջարկից և պահանջարկից կախված՝ տնտեսությունները մշտապես նոր գործընեկերներ են փնտրում, այս պարագայում Չինաստան և Լատինական Ամերիկա գործընկերությունը կարելի է դիտարկել որպես զուտ տնտեսական փոխշահավետ գործարք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: