ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի տնտեսական ցուցանիշները չեն բավարարում նախագահ Էրդողանին

Թուրքիայում շարունակվում է սպառողական ապրանքների գների աճը, առկա ցուցիչները գերազանցում են նախատեսված սանդղակը, ինչը հնարավորություն չի տալիս իրականացնել նախագահ Էրդողանի կողմից պահանջված ռեպո տոկոսադրույքի կրճատումը: Դոլարի արժևորումը և քաղաքական ճնշումները Կենտրոնական բանկի նկատմամբ առաջ են բերել լիրայի արժեզրկում, մեկ դոլարը գնահատվում է 2.5337 լիրա`  նախկին 2.5120-ի փոխարեն:

Մյուս կողմից Թուրքիայի պետական վիճակագրական ծառայությունը հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն՝ սպառողական գները բարձրացել են 0.71 տոկոսով մեկ ամսվա կտրվածքով, մեկ տարվա կտրվածքով՝ 7.55 տոկոս: Լիրայի արժեզրկումն ու եղանակային անբարենպաստ պայմաններն առաջացրել են բավականին բարձր գնաճ հատկապես մթերային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների մասով: Գնաճը կազմում է 2.95 տոկոս, միաժամանակ 1.77 տոկոսով բարձրացել է նաև  հասարակական տրանսպորտի գինը (աղբյուրը՝ todayszaman.com):


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: