ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայի Ասոցացման վերաբերյալ բանակցությունները կվերսկսվեն

ԵՄ-ի և ՌԴ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել վերսկսել բանակցությունները ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման վերաբերյալ:

«Մենք պայմանավորվել ենք, որ նախարարների մակարդակով եռակողմ (ՌԴ-Ուկրաինա-ԵՄ) հանդիպումը կկազմակերպվի հնարավորինս շուտ»,- հայտարարել է ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Ալեկսեյ Ուլյուկաևը ԵՄ առևտրի հարցերով հանձնակատար Սեսիլիա Մալստրեմի հետ հանդիպումից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա նաև հավելել է, որ Ասոցացման համաձայնագրի բովանդակությունն Ուկրաինայի և ԵՄ-ի խնդիրն է, սակայն Ռուսաստանը պարտավոր է ապահովել իր շուկայի և կազմակերպությունների անվտանգությունը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրվել է 2014թ. մարտի 21-ին: Համաձայնագիրը մասնակիորեն մտել է ուժի մեջ, սակայն դեռևս շարունակվում է ԵՄ անդամ երկրների կողմից դրա վավերացման գործընթացը: Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ 2015թ. ավարտին այն վավերացված կլինի և ամբողջողվին կգործի:

Բացառություն է կազմում  համաձայնագրի տնտեսական մասը, որը ստորագրվել է 2014թ. հունիսի 27-ին և, հաշվի առնելով ռուսական կողմի դժգոհությունները, պետք է ուժի մեջ մտնի 2016թ.-ին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: